Հոդված 2. Ներդրումների խրախուսումը և պաշտպանությունը
Հոդված 2. Ներդրումների խրախուսումը և պաշտպանությունը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է խրախուսի իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները և պետք է ընդունի այդ ներդրումները` իր օրենսդրությանը համապատասխան:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին և դրանցից ստացված եկամուտներին պետք է տրամադրի արդար և հավասար ռեժիմ և լիարժեք ու մշտական պաշտպանություն ու անվտանգություն: Ամեն դեպքում Պայմանավորվող կողմը չպետք է տրամադրի այնպիսի ռեժիմ, որը պակաս բարենպաստ է, քան այն ռեժիմն է, որը պահանջվում է միջազգային իրավունքով:
3. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը իր տարածքում անընդունելի կամ կամայական միջոցներով չպետք է խոչընդոտի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների ձեռքբերմանը, ընդլայնմանը, գործողության մեջ դնելուն, կառավարմանը, պահպանմանը, օգտագործմանը, տիրապետմանն ու վաճառքին կամ այլ կերպ տնօրինմանը: