Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող վեճեր

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող վեճեր

1. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերը հնարավորության սահմաններում պետք է կարգավորվեն դիվանագիտական ուղիներով:

2. Պայմանավորվող կողմերից մեկի կողմից բանակցություններ սկսելու խնդրանք ներկայացվելու օրվանից հետո վերոհիշյալ ձևով վեճը վեց (6) ամսվա ընթացքում կարգավորելու անհնարինության դեպքում, Պայմանավորվող կողմերից մեկի խնդրանքով, այն պետք է ներկայացվի միջնորդ դատարան:

3. Յուրաքանչյուր առանձին դեպքի համար միջնորդ դատարանը կստեղծվի հետևյալ կերպով: Վեճը կարգավորման համար միջնորդ դատարան ներկայացնելու խնդրանքը ստանալուց հետո` երկու (2) ամսվա ընթացքում, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նշանակի դատարանի մեկ անդամի: Այնուհետև այս երկու անդամները կընտրեն երրորդ պետության քաղաքացու, որը երկու Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ պետք է նշանակվի դատարանի նախագահ: Նախագահը պետք է նշանակվի չորս (4) ամսվա ընթացքում՝ սկսած մյուս երկու անդամների նշանակման օրվանից:

4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամանակահատվածներում անհրաժեշտ նշանակումները չեն կատարվում, այլ համաձայնության բացակայության դեպքում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է հրավիրել Արդարադատության միջազգային դատարանի նախագահին՝ անհրաժեշտ նշանակումները կատարելու համար: Եթե Արդարադատության միջազգային դատարանի նախագահը Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի է, կամ եթե նա չի կարող կատարել վերոհիշյալ նշանակումները, ապա անհրաժեշտ նշանակումները կատարելու համար պետք է հրավիրվի Արդարադատության միջազգային դատարանի` ավագության կարգով հաջորդ անդամը, որը Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի չէ, կամ որի համար չկա այլ խոչընդոտ նշված գործառույթները կատարելու համար:

5. Միջնորդ դատարանը իր վճիռը կայացնում է ձայների մեծամասնությամբ: Դատարանի վճիռները վերջնական են և պարտադիր Պայմանավորվող կողմերի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կրում է իր կողմից նշանակված անդամի և միջնորդ դատավարության գործընթացներում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը: Նախագահի, ինչպես նաև այլ ծախսերը հավասարապես բաշխվում են Պայմանավորվող կողմերի միջև: Միջնորդ դատարանը կարող է գործի քննության արդյունքում այլ որոշում կայացնել Պայմանավորվող կողմերի միջև ծախսերի բաշխման վերաբերյալ: Բոլոր այլ հարցերի հետ կապված` միջնորդ դատարանը սահմանում է ընթացակարգի իր կանոնները:

6. Սույն հոդվածի 1-ին կետում նշված վեճի առարկա հանդիսացող հարցերը պետք է կարգավորվեն սույն Համաձայնագրի դրույթներին և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։