Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Այլ կանոնների կիրառումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Այլ կանոնների կիրառումը

1. Մի Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ընդունվելուց հետո առաջինը նշված Պայմանավորվող կողմի կողմից ընդունված ցանկացած իրավական ակտ չպետք է հետապնդի այդպիսի ներդրման գործողությունը ընդհատելու կամ արգելելու կամ այն ապօրինի դարձնելու նպատակ: Այդպիսի դեպքերում փոխհատուցումը պետք է սահմանվի և վճարվի համաձայն սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածին:

2. Եթե յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի օրենսդրության դրույթները կամ, միջազգային իրավունքի համաձայն, Պայմանավորվող կողմերի ստանձնած կամ հետագայում ի լրումն սույն Համաձայնագրի ստանձնելիք պարտավորությունները ներառում են ընդհանուր կամ հատուկ կարգավորում, որը մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին տրամադրում է առավել բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը տրամադրվում է սույն Համաձայնագրով, ապա այդ դրույթները այն ծավալով, որը առավել բարենպաստ է ներդրողի համար, պետք է գերակայեն սույն Համաձայնագրի նկատմամբ:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է կատարի ցանկացած այլ պարտավորություն, որը կարող է ունենալ՝ կապված մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի հատուկ ներդրման հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։