Հոդված 13. Սույն Համաձայնագրի կիրառումը
Հոդված 13. Սույն Համաձայնագրի կիրառումը
1. Սույն Համաձայնագիրը պետք է կիրառվի ներդրողների բոլոր այն ներդրումների նկատմամբ, որոնք կատարվել են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից՝ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո, բայց չպետք է կիրառվի ներդրման հետ կապված որևէ վեճի նկատմամբ, որը ծագել է մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, կամ որևէ հայցի նկատմամբ, որը բավարարվել է մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը:
2. Սույն Համաձայնագրի դրույթները պետք է կիրառվեն` անկախ Պայմանավորվող կողմերի միջև գոյություն ունեցող պաշտոնական հարաբերություններից: