Հոդված 15. Համապատասխան տեղեկության տրամադրումը
Հոդված 15. Համապատասխան տեղեկության տրամադրումը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է անմիջապես հրատարակի կամ այլ կերպ հասարակությանը մատչելի դարձնի իր ընդհանուր կիրառման օրենսդրությունը, ընթացակարգերը, վարչական որոշումները և դատական վճիռները, ինչպես նաև այն միջազգային համաձայնագրերը, որոնք կարող են ազդել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների վրա առաջինը նշված Պայմանավորվող կողմի տարածքում:
2. Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է պարտավորեցնի Պայմանավորվող կողմին` տրամադրել կամ թույլ տալ օգտվել ցանկացած գաղտնի կամ որևէ մեկի սեփականությունը հանդիսացող տեղեկատվությունից (ներառյալ կոնկրետ ներդրողներին կամ ներդրումներին վերաբերող տեղեկատվությունը), որի հրապարակումը կխոչընդոտի օրենքի կատարմանը կամ կհակասի գաղտնիքի պաշտպանության վերաբերյալ նրա օրենքներին կամ կվնասի կոնկրետ ներդրողների օրինական առևտրային շահերը: