Հոդված 17. Խորհրդակցություններ
Հոդված 17. Խորհրդակցություններ
Պայմանավորվող կողմերը, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի խնդրանքով, պետք է խորհրդակցություններ անցկացնեն սույն Համաձայնագրի իրականացումը և սույն Համաձայնագրից բխող ցանկացած հարց քննարկելու նպատակով: Այդ խորհրդակցությունները պետք է անցկացվեն Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև համապատասխան ուղիներով համաձայնեցված վայրում և ժամկետներում: