Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Բացառություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Բացառություններ

Սույն Համաձայնագրի դրույթները չպետք է մեկնաբանվեն այնպես, թե մի Պայմանավորվող կողմը պարտավոր է մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների և նրանց ներդրումների նկատմամբ կիրառել ցանկացած ռեժիմի առավելությունը, գերակայությունը կամ արտոնությունը, որոնք բխում են.

ա) ցանկացած առկա կամ ապագա ազատ առևտրի գոտուն, մաքսային միությանը, ընդհանուր շուկային, տնտեսական և արժութային միությանը կամ այլ նման տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն համաձայնություններին (ներառյալ տարածաշրջանային աշխատանքային շուկայի վերաբերյալ համաձայնությունները) Պայմանավորվող կողմերից մեկի` ներկայումս կողմի լինելուց կամ հետագայում կողմ դառնալուց, կամ

բ) կրկնակի հարկումից խուսափելու մասին ցանկացած համաձայնագրից կամ հարկմանը վերաբերող այլ միջազգային համաձայնագրից, կամ

գ) ցանկացած բազմակողմ համաձայնագրից, որը ամբողջովին կամ հիմնականում վերաբերում է ներդրումներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։