Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Օտարում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Օտարում

1. Մի Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում չպետք է օտարվեն, բռնագրավվեն, ազգայնացվեն կամ այլ միջոցառումների առարկա դառնան, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ունեն բռնագրավմանը կամ ազգայնացմանը համարժեք ազդեցություն (այսուհետ՝ օտարում)` բացառությամբ այն դեպքերի, երբ օտարումը բխում է հասարակության կարիքներից, իրականացվում է առանց խտրականության, օրենսդրության հիման վրա և.

ա) ուղեկցվում է նախնական, համարժեք և արդյունավետ փոխհատուցմամբ, երբ օտարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, և

բ) կատարվում է արագ, համարժեք և արդյունավետ փոխհատուցմամբ, երբ օտարումը իրականացվում է Ֆինլանդիայի Հանրապետության տարածքում:

2. Նման փոխհատուցումը պետք է համարժեք լինի օտարված ներդրման արժեքին օտարումից անմիջապես առաջ կամ մինչև այն պահը, երբ նախատեսվող օտարման մասին հայտնի է դարձել հանրությանը՝ նայած, թե որն է ավելի շուտ է եղել: Արժեքը պետք է գնահատել համընդհանուր ճանաչում գտած գնահատման սկզբունքներին համապատասխան` հաշվի առնելով ներդրված կապիտալը, փոխհատուցման արժեքը, արժեքի բարձրացումը, ընթացիկ եկամուտները, սպասվելիք եկամուտների նախատեսվող աճը, բարի համբավը և այլ համապատասխան գործոնները:

3. Փոխհատուցումը պետք է ամբողջովին իրականանալի լինի և պետք է վճարվի առանց ուշացման: Այն պետք է ներառի վճարման տարադրամի համար շուկայական հիմքի վրա ձևավորված առևտրային ընթացագնով տոկոսը՝ սկսած գույքի օտարման օրվանից մինչև փաստացի վճարումը:

4. Երբ Պայմանավորվող կողմը օտարում է այն ընկերության ակտիվները, որը հիմնադրվել կամ ձևավորվել է այդ Պայմանավորվող կողմի տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան, և որում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողները ունեն բաժնետոմսեր, նա պետք է երաշխավորի, որ սույն հոդվածի 1-ինից 3-րդ կետերի դրույթները կկիրառվեն այն չափով, որը անհրաժեշտ է երաշխավորելու համար փոխհատուցման վճարումը՝ կապված մյուս Պայմանավորվող կողմի այն ներդրողների ներդրումների հետ, որոնք այդ բաժնետոմսերի սեփականատերերն են:

5. Այն դեպքում, երբ օտարման առարկան համատեղ ձեռնարկություն է, որը հիմնադրված է Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում, ապա մյուս Պայմանավորվող կողմի ներդրողին վճարվող փոխհատուցումը պետք է հաշվարկել` հաշվի առնելով ներդրողի բաժնեմասը համատեղ ձեռնարկությունում` այդ ձեռնարկության հիմնական փաստաթղթերին համապատասխան:

6. Այն ներդրողը, որի ներդրումները օտարվում են, պետք է ունենա իր գործի շուտափույթ քննության և իր ներդրումների գնահատման իրավունք համապատասխան Պայմանավորվող կողմի դատական կամ այլ իրավասու մարմնի կողմից` սույն հոդվածում սահմանված սկզբունքներին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։