Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Ազատ փոխանցումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Ազատ փոխանցումներ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է երաշխավորի դեպի իր տարածք և իր տարածքից դուրս մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների ազատ փոխանցումները: Ներդրումների հետ կապված փոխանցվող վճարումները կներառեն մասնավորապես, սակայն ոչ բացառապես.

ա) ներդրման պահպանման, զարգացման կամ ընդլայնման համար անհրաժեշտ հիմնական և լրացուցիչ գումարները,

բ) եկամուտները,

գ) ներդրման ամբողջական կամ մասնակի վաճառքից կամ այլ կերպ տնօրինելուց ստացվող միջոցները (ներառյալ բաժնետոմսերի վաճառքը),

դ) ներդրումների հետ կապված գործարքներից բխող ծախսերի կատարման համար պահանջվող գումարները, ինչպիսիք են փոխառությունների հետվճարումը, ռոյալթիների հետ կապված վճարումները, կառավարման հետ կապված վճարումները, արտոնագրման վճարները կամ այլ նմանատիպ ծախսերը,

ե) փոխհատուցման գումարը, որը նախատեսված է 5-րդ և 6-րդ հոդվածներով,

զ) վեճի կարգավորումից բխող վճարումները,

է) ներդրումների ոլորտում աշխատող օտարերկրյա աշխատողների աշխատավարձերի գումարները և այլ վճարումները:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է հետագայում երաշխավորի, որ սույն հոդվածի 1-ին կետում նշված փոխանցումները պետք է իրականացվեն առանց որևէ սահմանափակման կամ ուշացման, ազատ փոխարկելի տարադրամով և փոխանակման շուկայական գերակայող ընթացագնով, որը կիրառելի է փոխանցման իրականացման օրը այն տարադրամի նկատմամբ, որը փոխանցվելու է և պետք է անմիջապես փոխանցելի լինի:

3. Տարադրամի փոխանակման համար շուկայի բացակայության դեպքում օգտագործվող դրույքաչափը կլինի Փոխառության հատուկ իրավունքներում (Special Drawing Rights) օգտագործվող տարադրամի փոխանակման ամենավերջին դրույքաչափը:

4. Եթե ընդունող Պայմանավորվող կողմը ուշացնի փոխանցումը, փոխանցումը կներառի նաև համապատասխան տարադրամի շուկայական առևտրային տոկոսադրույքը՝ հաշվարկած փոխանցում կատարելու պահանջը ներկայացնելու օրվանից մինչև փաստացի փոխանցման օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։