Հոդված 8. Սուբրոգացիա
Հոդված 8. Սուբրոգացիա
Եթե մի Պայմանավորվող կողմը կամ նրա նշանակած գործակալությունը վճարում է կատարում վնասներ չկրելու երաշխիքով, երաշխավորությամբ կամ ապահովագրական կոնտրակտով մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարված ներդրումների կապակցությամբ, ապա վերջինը նշված Պայմանավորվող կողմը պետք է ճանաչի այդ ներդրողի կողմից առաջինը նշված Պայմանավորվող կողմին կամ նրա նշանակած գործակալությանը որևէ իրավունքի կամ պահանջի փոխանցումը, ինչպես նաև այդ Պայմանավորվող կողմի կամ նրա նշանակած գործակալության իրավունքը՝ իրականացնել սուբրոգացիայի ուժով որևէ նման իրավունք և պահանջ նույն ծավալով, ինչ իր նախորդը՝ սեփականության իրավունքի ուժով: