Գլուխ 2 · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 17. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 17. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
1. Ապրանքային նշանի սեփականատերն իր անվան (անվանման) փոփոխման, ապրանքների ցանկի կրճատման մասին տեղեկացնում է լիազոր մարմնին: Ապրանքային նշանի սեփականատերը կարող է լիազոր մարմնին տեղեկացնել նաև առանց ապրանքային նշանի էությունը փոփոխելու նրա առանձին ոչ էական տարրերի (սեփականատիրոջ անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրը, ապրանքի չափերը, ծավալը, քանակը, բաղադրամասերի պարունակությունը բնորոշող նշումների) փոփոխման մասին:
2. Գրանցամատյանում և ապրանքային նշանի վկայագրում փոփոխությունները կատարվում են ապրանքային նշանի սեփականատիրոջ դիմումի համաձայն` սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:
(17-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-139-Ն, խմբ. 09.04.07 ՀՕ-159-Ն)