Հոդված 21.1. Հանրահայտ ապրանքային նշանը
Հոդված 21.1. Հանրահայտ ապրանքային նշանը
1. Ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում կարող են հանրահայտ ճանաչվել այն ապրանքային նշանները, որոնք Հայաստանի Հանրապետությունում պահպանվում են սույն օրենքով սահմանված կարգով գրանցման հիման վրա, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ուժով, ինչպես նաև որպես ապրանքային նշան Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող, սակայն չպահպանվող նշանները:
2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն` տվյալ անձի ապրանքային նշանը որոշակի ապրանքների համար ճանաչվում է հանրահայտ, եթե այդ ապրանքների նկատմամբ լայնածավալ օգտագործման արդյունքում հանրահայտ ճանաչելու մասին դիմումում նշված թվականի դրությամբ հասարակության համապատասխան շրջանակի համար դարձել է լավ հայտնի` որպես նշված ապրանքների տարբերակման (անհատականացման) միջոց։
3. Ապրանքային նշանը չի կարող հանրահայտ ճանաչվել, եթե այն լավ հայտնի է դարձել նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում պահպանվող այլ անձի ավելի վաղ առաջնություն ունեցող նույն կամ շփոթելու աստիճան նման նշանի առաջնության թվականից հետո:
(21.1-ին հոդվածը լրաց. 24.11.04 ՀՕ-139-Ն, խմբ. 09.04.07 ՀՕ-159-Ն)