Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-05-20-ից մինչև 2010-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 9. ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2010-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 9. ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Հայտի նախնական փորձաքննությունն անցկացվում է հայտի ներկայացման օրվանից մեկամսյա ժամկետում: Սույն օրենքի 8 հոդվածի 5-րդ կետին համապատասխան հարցում ուղարկելու դեպքում նշված ժամկետի ընթացքը դադարեցվում է մինչև պատասխանի ստացումը:

2. Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում է հայտի անհրաժեշտ և սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված փաստաթղթերի առկայությունը: Հայտը սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում հայտատուին ուղարկվում է հարցում` ուղղված կամ պակաս փաստաթղթերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ` կիրառելով սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված դրույթները:

Հայտը սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում լիազոր մարմինը սահմանում է հայտի ներկայացման թվականը և որոշում է կայացնում հայտը քննարկման ընդունելու մասին:

3. Հայտի ներկայացման թվականը լիազոր մարմինը սահմանում է հետևյալ տվյալների և տարրերի ստացման թվականով`

1) դիմում, որից ակնհայտորեն կամ ենթադրաբար հետևում է, որ խնդրարկվում է ապրանքային նշանի գրանցում.

2) նշում, որը հնարավորություն է տալիս անհատականացնել հայտատուին.

3) նշում, որը հնարավորություն է տալիս կապվել հայտատուի կամ նրա արտոնագրային հավատարմատարի կամ ներկայացուցչի հետ, այդպիսին լինելու դեպքում.

4) այն ապրանքային նշանի բավարար հստակ պատկերը, որի գրանցումը խնդրարկվում է.

5) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար խնդրարկվում է գրանցումը.

6) հայտ ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Եթե նշված տվյալներն ու տարրերը ստացվել են ոչ միաժամանակ, ապա լիազոր մարմինը հայտի ներկայացման թվականը սահմանում է դրանցից վերջինի ստացման թվականով:

(9-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-159-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։