Հոդված 21.2. Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանությունը
Հոդված 21.2. Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանությունը
1. Սույն օրենքի 21.1 հոդվածի 1-ին կետի համաձայն ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու մասին դիմումը քննարկում է բողոքարկման խորհուրդը: Դիմումի ձևը, կից ներկայացվող փաստաթղթերը և դրանց նկատմամբ ներկայացվող պահանջները, ինչպես նաև դիմումի քննարկման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
2. (կետն ուժը կորցրել է 09.04.07 ՀՕ-159-Ն)
3. Հանրահայտ ապրանքային նշանը լիազոր մարմնի կողմից ներառվում է Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանների ցանկում (այսուհետ` ցանկ): Ցանկ մտցվում են հանրահայտ ճանաչված ապրանքային նշանը, դրա սեփականատիրոջ անունը (անվանումը) և բնակության կամ գտնվելու վայրը, հանրահայտ ճանաչելու թվականը, ինչպես նաև այն ապրանքները, որոնց համար հանրահայտ է ճանաչվել տվյալ նշանը:
4. Հանրահայտ ապրանքային նշանի վկայագիրը հանձնում է լիազոր մարմինը` հանրահայտ ապրանքային նշանը ցանկում ներառելու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Վկայագրի ձևը և դրա մեջ նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է լիազոր մարմինը:
5. Հանրահայտ ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է անժամկետ:
6. Լիազոր մարմինը սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված տեղեկությունները ցանկում ներառելու օրվանից 3 ամսվա ընթացքում հրապարակում է իր պաշտոնական տեղեկագրում:
(21.2-րդ հոդվածը լրաց. 24.11.04 ՀՕ-139-Ն, փոփ., լրաց. 09.04.07 ՀՕ-159-Ն)