Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-05-20-ից մինչև 2010-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2010-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 22. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ և ԱՅՆ ՉՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

գործել է մինչև 2010-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 22. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ և ԱՅՆ ՉՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

1. Ապրանքային նշանի օգտագործում է համարվում դրա զետեղումն այն ապրանքների վրա, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, և (կամ) դրանց փաթեթավորման վրա:

2. Ապրանքային նշանի օգտագործում է համարվում նաև դրա կիրառումը գովազդներում, հրատարակություններում, ինչպես նաև պաշտոնական ձևաթղթերում, ցուցանակներում, Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող ցուցահանդեսներում և տոնավաճառներում ցուցանմուշները ցուցադրելիս միայն այն դեպքերում, երբ ապրանքների և (կամ) դրանց փաթեթավորման վրա նշանի կիրառումն անհնար է:

3. Միջնորդական գործունեություն իրականացնող անձինք պայմանագրային հիմունքներով կարող են իրենց ապրանքային նշանն օգտագործել ապրանքն արտադրողի ապրանքային նշանի հետ համատեղ կամ դրա փոխարեն:

4. Ապրանքային նշանի գրանցման գործողությունը կարող է ցանկացած անձի դիմումի հիման վրա, բողոքարկման խորհրդի որոշմամբ, դադարեցվել վաղաժամկետ բոլոր ապրանքների, որոնց համար այն գրանցված է, կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված 5 տարվա ընթացքում կամ դիմումն ավելի ուշ ներկայացնելու դեպքում` դրան անմիջականորեն նախորդող 5 տարվա ընթացքում այն ընդհանրապես չի օգտագործվել կամ օգտագործվել է ոչ ողջամիտ ծավալներով ապրանքային նշանի սեփականատիրոջ կամ սույն օրենքի 26 հոդվածի համաձայն` լիցենզային պայմանագրով այդ իրավունքն ունեցող անձի կողմից: Ապրանքային նշանի օգտագործման ապացույցները ներկայացնում է դրա սեփականատերը կամ լիցենզային պայմանագրով տվյալ նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը:

Բողոքարկման խորհրդի որոշումը կարող է վիճարկվել դատարանում այն ընդունելու օրվանից վեցամսյա ժամկետում:

5. Սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված հիմքերով ապրանքային նշանի գրանցման գործողությունը չի կարող դադարեցվել բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե`

ա) ապրանքային նշանի սեփականատերը կամ այն օգտագործելու իրավունք ունեցող անձը փաստարկներ է ներկայացնում, որ նշանի չօգտագործումը պայմանավորված է իրենից անկախ, անհաղթահարելի, չնախատեսված հանգամանքներով.

բ) ապրանքային նշանի սեփականատիրոջ կամ այն օգտագործելու իրավունք ունեցող անձի կողմից ապրանքային նշանն օգտագործվել է այնպիսի ձևով, որը տարբերվում է գրանցվածից` դրա տարբերակիչ բնույթի չփոփոխող միայն առանձին տարրերով.

գ) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում զետեղվել է ապրանքների և (կամ) դրանց փաթեթավորման վրա` բացառապես արտահանման նպատակով:

6. (կետն ուժը կորցրել է 09.04.07 ՀՕ-159-Ն)

(22-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-497-Ն, խմբ., փոփ. 24.11.04 ՀՕ-139-Ն, փոփ. 09.04.07 ՀՕ-159-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։