Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-05-20-ից մինչև 2010-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2010-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 29. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ և իրավական պահպանության դադարեցումը

գործել է մինչև 2010-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 29. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ և իրավական պահպանության դադարեցումը

1. Լիազոր մարմինն ապրանքային նշանի գրանցումը չեղյալ է հայտարարում հետևյալ դեպքերում`

ա) ավարտվել է սույն օրենքի 16 հոդվածով նախատեսված` ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը.

բ) սույն օրենքի 21 հոդվածի 4-րդ կետի համաձայն, վաղաժամկետ դադարեցվել է կոլեկտիվ նշանի գրանցումը` միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր չունեցող ապրանքների վրա կոլեկտիվ նշանն օգտագործելու պատճառով.

գ) սույն օրենքի 22 հոդվածի 4-րդ կետի համաձայն, վաղաժամկետ դադարեցվել է ապրանքային նշանի գործողությունը` ապրանքային նշանի չօգտագործման պատճառով.

դ) ապրանքային նշանի գրանցումը ճանաչվել է անվավեր` սույն օրենքի 28 հոդվածի համաձայն.

ե) լուծարվել է ապրանքային նշանի սեփականատերը.

զ) ցանկացած անձի դիմումի համաձայն, ապրանքային նշանը ճանաչվել է որոշակի տեսակի ապրանքների նշման վերացված և համընդհանուր կիրառում ստացած նշան.

է) ապրանքային նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման ապրանքի ծագման տեղանուն գրանցելու կապակցությամբ, եթե տեղանվան գրանցման օրվանից մեկ տարվա ընթացքում ապրանքային նշանի սեփականատերը չի ստացել տվյալ ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունք.

ը) ապրանքային նշանից հրաժարվել է դրա սեփականատերը:

1.1. Ապրանքային նշանի իրավական պահպանությունը դադարեցվում է, եթե`

ա) սույն հոդվածի 1-ին կետի համաձայն չեղյալ է հայտարարվել ապրանքային նշանի գրանցումը.

բ) սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն անվավեր է ճանաչվել ապրանքային նշանին իրավական պահպանության տրամադրումը:

1.2. Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավական պահպանությունը դադարեցվում է սույն հոդվածի 1-ի կետի «բ»-«է» ենթակետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև սույն օրենքի 28 հոդվածի 2-րդ կետի համաձայն ապրանքային նշանի` Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչումն անվավեր ճանաչելու դեպքում:

Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանությունը կարող է դադարեցվել նաև բողոքարկման խորհրդի որոշման համաձայն` ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու համար անհրաժեշտ պայմանները վերանալու դեպքում: Նշված բողոքը բողոքարկման խորհուրդ կարող է ներկայացնել ցանկացած անձ:

2. (կետն ուժը կորցրել է 24.11.04 ՀՕ-139-Ն)

(29-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.12.02 ՀՕ-497-Ն, փոփ., լրաց. 24.11.04 ՀՕ-139-Ն)

Ե Ր Կ Ր Ո Ր Դ Մ Ա Ս

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։