Գլուխ 1 · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 3. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐԸ
Հոդված 3. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐԸ
1. Ապրանքային նշանը կարող է գրանցվել իրավաբանական անձի կամ կազմակերպության անվանումով, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունով:
2. Գրանցված ապրանքային նշանի համար տրվում է ապրանքային նշանի գրանցման վկայագիր (այսուհետ` ապրանքային նշանի վկայագիր): Ապրանքային նշանի վկայագիրը տրվում է այն անձին, ում անունով գրանցված է ապրանքային նշանը (այսուհետ` ապրանքային նշանի սեփականատեր):
3. Ապրանքային նշանի վկայագիրը հաստատում է ապրանքային նշանի գրանցման փաստը, առաջնությունը, ինչպես նաև ապրանքային նշանի վկայագրում նշված ապրանքների համար ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը:
(3-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-497-Ն, խմբ. 24.11.04 ՀՕ-139-Ն, 09.04.07 ՀՕ-159-Ն)