Հոդված 12. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը
Հոդված 12. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը
1. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին, եթե հաշմանդամություն սահմանելու կամ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու ժամանակ անձն ունեցել է հետևյալ աշխատանքային ստաժը.
Տարիքային խումբը Աշխատանքային ստաժը` օրացուցային տարիներով
մինչև 23 2 տարի
23 – 26 3 տարի
26 – 29 4 տարի
29 – 32 5 տարի
32 – 35 6 տարի
35 – 38 7 տարի
38 – 41 8 տարի
41 – 44 9 տարի
44-ից բարձր 10 տարի
2. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձին հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է անկախ աշխատանքային ստաժից:
3. Հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար: