Գլուխ 6 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ
Հոդված 43. Կենսաթոշակից պահումներ կատարելը
Հոդված 43. Կենսաթոշակից պահումներ կատարելը
1. Կենսաթոշակից պահումներ կարող են կատարվել`
1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա.
2) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, ընտանիքի անդամների թվի փոփոխությունների, ինչպես նաև կենսաթոշակառուի` սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով նրան ավել վճարված գումարները հետ գանձելու մասին բնակության վայրի` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 15 տոկոսից ոչ ավելի:
2. Կենսաթոշակից կատարվող պահումների չափը հաշվարկվում է կենսաթոշակառուին վճարվելիք ամսական գումարից:
3. Կենսաթոշակից կատարվող պահումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կենսաթոշակի 30 տոկոսը: