Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԵՃԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 48. Լիազոր մարմնի լիազորությունները

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 48. Լիազոր մարմնի լիազորությունները

1. Լիազոր մարմինը`

1) մշակում և վարում է պետական կենսաթոշակային ապահովության միասնական քաղաքականությունը.

2) վերահսկում է պետական կենսաթոշակային ապահովության օրենսդրության կիրառման օրինականությունը.

3) իրականացնում է կենսաթոշակ նշանակելու, հաշվարկելու (վերահաշվարկելու) և վճարելու մեթոդական ղեկավարումը.

4) կազմում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի զարգացման պետական համապատասխան ծրագրեր և ապահովում դրանց կատարումը.

5) գործատուներից, պետական այլ մարմիններից ու կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից պահանջում է կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքում` ստուգում դրանց հավաստիությունը.

6) հարկային մարմնից ստանում է շտեմարանը ձևավորելու համար անհրաժեշտ տվյալներ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով ստուգում դրանց հավաստիությունը.

7) առաջարկություններ է ներկայացնում հարկային մարմին` շտեմարան ներառվող տվյալների հավաստիությունը ճշտելու և դրանք փոփոխելու համար.

8) իր լիազորությունների շրջանակում քննարկում է կենսաթոշակային օրենսդրության խախտումները.

9) օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում, վերահաշվարկում է կենսաթոշակները, ապահովում կենսաթոշակների վճարումը կամ մերժում կենսաթոշակ նշանակելու, նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու դիմումները.

10) վարում է շտեմարանը, շտեմարանից տվյալներ տրամադրում գործատուներին, ֆիզիկական անձանց և պետական մարմիններին ու կազմակերպություններին.

11) օրենքով սահմանված կարգով քննարկում է կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, վճարելու մասին դիմումները.

12) կենսաթոշակ նշանակելու որոշում կայացնելուց հետո` տասն օրվա ընթացքում, կենսաթոշակառուին անվճար տրամադրում է կենսաթոշակի վկայական, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

13) կենսաթոշակային ապահովությանն առնչվող հարցերով դիմող անձանց ապահովում է խորհրդատվությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում աջակցում նրանց պահանջվող փաստաթղթեր ստանալու գործում.

14) համագործակցում է համապատասխան հասարակական ու միջազգային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ.

15) վարում է կենսաթոշակային ապահովության կայքէջը.

16) կատարում է սույն օրենքի դրույթներից և իրավական այլ ակտերից բխող այլ գործառույթներ:

2. Շտեմարանը վարելու, գործատուներին, ֆիզիկական անձանց և պետական մարմիններին ու կազմակերպություններին շտեմարանից տվյալներ տրամադրելու, շտեմարան ներառվող տվյալները փոփոխելու համար առաջարկություններ ներկայացնելու, կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և շտեմարանը ձևավորելու համար անհրաժեշտ տվյալների հավաստիությունն ստուգելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։