Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԵՃԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 50. Կենսաթոշակառուի պարտականությունները

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 50. Կենսաթոշակառուի պարտականությունները

1. Կենսաթոշակառուն պարտավոր է`

1) լիազոր մարմին ներկայացնել իրեն վերաբերող հավաստի տվյալներ.

2) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող է հանգեցնել կենսաթոշակի չափը փոփոխելուն կամ դրա վճարումը դադարեցնելուն:

2. Սույն հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով կենսաթոշակառուին ավել վճարված գումարները ենթակա են հետգանձման սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով կամ դատարանի վճռի հիման վրա, եթե դադարել է կենսաթոշակ ստանալու` անձի իրավունքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։