Հոդված 23. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը
Հոդված 23. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը
1. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է`
1) յուրաքանչյուր երեխայի համար` մահացած կերակրողի դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 40 տոկոսի չափով.
2) երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար` կերակրողի դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 60 տոկոսի չափով, սակայն օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի չափի հնգապատիկից ոչ պակաս.
3) ընտանիքի` սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր մյուս անդամի համար` կերակրողի դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 30 տոկոսի չափով:
2. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է հիմնական կենսաթոշակի 150 տոկոսի չափով, իսկ երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար` հիմնական կենսաթոշակի հնգապատիկի չափով:
3. Երկու ծնողին կորցրած և առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող 18-ից մինչև 23 տարեկան զավակի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան երեխայի կենսաթոշակը հաշվարկելու համար սույն հոդվածով սահմանված կարգով: