Հոդված 10. Արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը
Հոդված 10. Արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը
1. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ (թիվ 1 ցուցակով) նշանակվում է 55 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Կանանց, մինչև սույն մասով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալը, կենսաթոշակ է նշանակվում ըստ հետևյալ սանդղակի.
Ծննդյան տարեթիվ Տարիք Կենսաթոշակի անցնելու տարեթիվ
01.07.1958 - 31.12.1958 53 2011
01.01.1959 - 30.06.1959 53,5 2012
01.07.1959 - 31.12.1959 54 2013
01.01.1960 - 30.06.1960 54,5 2014
01.07.1960 - 31.12.1960 55 2015
2. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ (թիվ 2 ցուցակով) նշանակվում է 59 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Կանանց, մինչև սույն մասով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալը, կենսաթոշակ է նշանակվում ըստ հետևյալ սանդղակի.
Ծննդյան տարեթիվ Տարիք Կենսաթոշակի անցնելու տարեթիվ
01.07.1953 - 31.12.1953 58 2011
01.01.1954 - 30.06.1954 58,5 2012
01.07.1954 - 31.12.1954 59 2013
3. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 45 տարին լրացած և առնվազն 20 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ ունեցող` հիպոֆիզարային թզուկությամբ հիվանդ (լիլիպուտ) անձին:
4. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակը նշանակվում է մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:
5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների թիվ 1 և թիվ 2 ցուցակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: