Հոդված 19. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը
Հոդված 19. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը
1. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը հաշվարկվում է հետևյալ կարգով.
1) սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված զինծառայողին` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով. 20 տարուց ավելի զինվորական ծառայության ստաժի (այդ թվում` արտոնյալ հաշվարկով) յուրաքանչյուր լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 2 տոկոսը, իսկ մինչև զինվորական ծառայությունն աշխատած և զինվորական ծառայություն չհամարվող յուրաքանչյուր տարվա համար` մեկ տոկոսը.
2) սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված զինծառայողին` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 65 տոկոսի չափով. 12 տարի 6 ամսից ավելի զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի մեկ տոկոսը, բայց հինգ տոկոսից ոչ ավելի: 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի (ներառյալ` արտոնյալ հաշվարկով զինվորական ծառայության ստաժը) յուրաքանչյուր լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի մեկ տոկոսը:
2. Զինվորական կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի չափը:
3. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք տվող 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող և զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողի ամսական դրամական բավարարմանը տրվում է հավելում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով: