Հոդված 21. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը
Հոդված 21. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը
1. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է`
1) առաջին խմբի հաշմանդամի համար` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով, սակայն օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 150 տոկոսից ոչ պակաս.
2) երկրորդ խմբի հաշմանդամի համար` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 60 տոկոսի չափով, սակայն օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 110 տոկոսից ոչ պակաս.
3) երրորդ խմբի հաշմանդամի համար` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 40 տոկոսի չափով, սակայն օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից ոչ պակաս:
2. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը կազմում է սույն հոդվածով սահմանված` կենսաթոշակի նվազագույն չափի մեկուկեսապատիկը: