Գլուխ 3 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
Հոդված 24. Ամսական դրամական բավարարումը որոշելու կարգը
Հոդված 24. Ամսական դրամական բավարարումը որոշելու կարգը
1. Զինծառայողին սույն օրենքով կենսաթոշակ նշանակելիս կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք են ընդունվում նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ամսական դրամական բավարարումը և սննդի փոխհատուցման գումարը:
2. Դրամական բավարարման մեջ հաշվառվող վճարումների տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: