Գլուխ 4 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
Հոդված 25. Ծերության սոցիալական կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը
Հոդված 25. Ծերության սոցիալական կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը
1. Ծերության սոցիալական կենսաթոշակ նշանակվում է 65 տարին լրացած և աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձին:
2. Ծերության կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ:
3. Ծերության սոցիալական կենսաթոշակը նշանակվում է ցմահ: