Գլուխ 4 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
Հոդված 27. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը
Հոդված 27. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը
1. Սույն օրենքով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձին նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ:
2. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար: