Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

Հոդված 28. Սոցիալական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 28. Սոցիալական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը

1. Ծերության սոցիալական կենսաթոշակը հաշվարկվում է հիմնական կենսաթոշակի 100 տոկոսի չափով:

2. Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակը հաշվարկվում է`

1) առաջին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար` հիմնական կենսաթոշակի 140 տոկոսի չափով.

2) երկրորդ խմբի հաշմանդամի համար` հիմնական կենսաթոշակի 120 տոկոսի չափով.

3) երրորդ խմբի հաշմանդամի համար` հիմնական կենսաթոշակի 100 տոկոսի չափով:

3. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի չափը ընտանիքի` այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար հաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափով:

Երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի` կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի չափը հաշվարկվում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկի չափով:

Երկու ծնողին կորցրած և առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող 18-ից մինչև 23 տարեկան զավակի` կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։