Հոդված 36. Չվճարված կենսաթոշակի գումարը վճարելը
Հոդված 36. Չվճարված կենսաթոշակի գումարը վճարելը
1. Չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող երեք տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:
2. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակի իրավունք է ունեցել:
3. Չվճարված կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան դարձած անչափահաս երեխային` անկախ կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) բնակվելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամի` եթե նա, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ բնակվել է նույն վայրում (հասցեում):
Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Այդ ժամկետում դիմում չներկայացնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման:
4. Չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միանվագ:
5. Չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: