Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ

Հոդված 38. Կենսաթոշակը վերահաշվարկելը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 38. Կենսաթոշակը վերահաշվարկելը

1. Աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

1) փոխվել են հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը.

2) կենսաթոշակառուն ներակայացրել է տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք` օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ.

3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչև կենսաթոշակ նշանակելը (վերահաշվարկելն) ընկած ժամանակահատվածի վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր:

Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերի անդամների, բորտօպերատորի, բորտուղեկցորդի, կարգավարի (դիսպետչերի) երկարամյա ծառայության կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե նա ներկայացնում է թռիչքային կամ օդային երթևեկության կառավարման աշխատանքներին ոչ պիտանի ճանաչված լինելու մասին թռիչքաբժշկական փորձագիտական հանձնաժողովի տված` օրենսդրությամբ սահմանված ձևի տեղեկանք:

2. Սոցիալական կենսաթոշակը վերահաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափը փոխվելու դեպքում:

3. Զինվորական կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

1) փոխվել է զինծառայողների դրամական բավարարման կամ հիմնական կենսաթոշակի չափը.

2) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվել է սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով: Այս դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է գրավոր դիմելու դեպքում` հաշվի առնելով վերջին զինծառայությունից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի ունեցած զինվորական ծառայության ստաժը և ամսական դրամական բավարարման ու սննդի փոխհատուցման գումարը:

4. Կենսաթոշակը վերահաշվարկվում է կենսաթոշակը վերահաշվարկելու հանգամանքներ առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով սահմանված դեպքերում` տվյալ ամսվա 1-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։