Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ

Հոդված 39. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուին կենսաթոշակ նշանակելը և վճարելը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 39. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուին կենսաթոշակ նշանակելը և վճարելը

1. Անձին բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն ընդունելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպության ղեկավարը տվյալ վարչական տարածքն սպասարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանն այդ մասին գրավոր տեղեկացնում է` նշելով այդ անձի անունը, ազգանունը, հայրանունը և բնակության վայրի հասցեն: Եթե անձը կենսաթոշակի իրավունք ունի, սակայն նրան կենսաթոշակ չի նշանակվել, ապա կազմակերպության ղեկավարը տասը աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է նրան կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը և ներկայացնում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

2. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում (մանկատանը) ապրող երեխային վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի 50 տոկոսը:

Այդ գումարները, մինչև երեխայի 18 տարեկան դառնալը կամ սահմանված կարգով պետական կազմակերպությունից հեռանալը, կուտակվում են երեխայի անունով հատուկ այդ նպատակով բացված համապատասխան հաշվում և երեխայի 18 տարին լրանալու կամ սահմանված կարգով պետական կազմակերպությունից հեռանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում վճարվում միանվագ կարգով:

3. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում (ծերանոցում) ապրող կենսաթոշակառուին վճարվում է նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասը, իսկ այդ կազմակերպությունում ապրող` զինվորական կենսաթոշակ ստացողներին` նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը:

4. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուի կենսաթոշակը նշանակվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։