Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ

Հոդված 42. Բնակության վայրը փոխելու դեպքում կենսաթոշակ վճարելը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 42. Բնակության վայրը փոխելու դեպքում կենսաթոշակ վճարելը

1. Բնակության վայրը փոխելու դեպքում կենսաթոշակառուի բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակը վճարում է նախկին բնակության վայրից նրա կենսաթոշակի գործն ստանալուց հետո: Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի նախկին բնակության վայրում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու օրվանից:

2. Կենսաթոշակի գործը տեղափոխվում է բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման պահանջագրով, կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` տասնօրյա ժամկետում:

3. Կենսաթոշակի գործն ուղարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը գործի հետ ուղարկում է նաև կենսաթոշակի վերջին վճարման մասին տեղեկանք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։