Հոդված 9. Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը
Հոդված 9. Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը
1. Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ:
2. 63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:
Սույն մասով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը սահմանվում է ըստ հետևյալ սանդղակի.
Կենսաթոշակի անցնելու տարեթիվը 2012 թ. 2013 թ. 2014 թ. 2015 թ. 2016 թ. և հետո
Աշխատանքային ստաժը 6 տարի 7 տարի 8 տարի 9 տարի 10 տարի
3. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում:
4. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ:
5. Տարիքային աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է ցմահ: