Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Հանձնված անձի քրեական հետապնդումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Հանձնված անձի քրեական հետապնդումը

1) Հանձնված անձը չի ենթարկվում քրեական հետապնդման և պատիժ չի կրում հանձնման հիմք հանդիսացած հանցանքից բացի` նրա կողմից մինչև իր փոխանցումը կատարված այլ հանցանքի համար, եթե չի ստացվել հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնությունը:

2) Եթե հանձնված անձը քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո` 15 օրվա ընթացքում, չի հեռանում հայցող Պայմանավորվող կողմի տարածքից և (կամ) հեռանալուց հետո կամավոր վերադառնում է, ապա հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնությունն այլևս չի պահանջվում: Այդ ժամանակահատվածը չի ընդգրկում այն ժամանակը, որի ընթացքում անձը չի հեռանում հայցող Պայմանավորվող կողմի տարածքից իրենից անկախ պատճառներով:

3) Հանձնված անձը, առանց հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնության, չի փոխանցվում երրորդ պետության նախքան հանձնումը կատարած հանցանքի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։