Հոդված 5. Փաստաթղթերի թարգմանությունը
Հոդված 5. Փաստաթղթերի թարգմանությունը
Սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածում նշված փաստաթղթերը կազմվում են հայցող Պայմանավորվող կողմի օրենքներին համապատասխան, որոնց կից ներկայացվում է հայցվող Պայմանավորվող կողմի լեզվով կամ անգլերենով դրանց համապատասխան թարգմանությունը: Հայցող Պայմանավորվող կողմը կամ նրա դիվանագիտական առաքելությունը կամ հյուպատոսությունը և (կամ) նշված Կողմի պաշտոնական թարգմանիչը և (կամ) հայցվող Պայմանավորվող կողմը հաստատում են այդ փաստաթղթերի թարգմանությունը: