Հոդված 15. Տարանցիկ փոխադրումը
Հոդված 15. Տարանցիկ փոխադրումը
1) Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, հանձնմանը վերաբերող իր ներպետական կանոններին և կանոնակարգերին, ինչպես նաև սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, թույլատրում է երրորդ պետության կողմից մյուս Պայմանավորվող կողմին հանձնվող անձի տարանցիկ փոխադրումը իր տարածքով։
2) Տարանցիկ փոխադրման թույլտվության մասին հարցումը, որին կից ներկայացվում են սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը, պետք է կազմված լինի նույն հոդվածում նշված կարգով։
3) Ամեն դեպքում Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները համակարգում են տարանցիկ փոխադրման միջոցը, երթուղին և մյուս պայմանները։
4) Եթե տարանցիկ փոխադրումը Պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքով իրականացվում է օդային տրանսպորտով` առանց նրա տարածքում վայրէջքի, ապա տվյալ Պայմանավորվող կողմի թույլտվությունը չի պահանջվում: