Հոդված 20. Համաձայնագրի գործողության ժամկետը և ուժի մեջ մտնելը
Հոդված 20. Համաձայնագրի գործողության ժամկետը և ուժի մեջ մտնելը
Սույն Համաձայնագիրը գործում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու օրվանից։
Սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է այն օրվանից 6 ամիս հետո, երբ Պայմանավորվող կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով տեղեկացնում է մյուս Պայմանավորվող կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին։
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում Համաձայնագրի գործողության ընթացքում նախաձեռնված` հանձնման մասին որևէ հարցման իրականացման վրա։
Սույն Համաձայնագիրը ստորագրվել է Դամասկոս քաղաքում, 2010 թվականի մարտի 23-ին, երկու բնօրինակով` հայերեն, արաբերեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։
Սույն Համաձայնագրի տեքստերի մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 25-ին