Հոդված 14. Իրերի փոխանցումը
Հոդված 14. Իրերի փոխանցումը
1) Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան` հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմին է փոխանցում հանցանքի ապացույց հանդիսացող բոլոր իրերն ու առարկաները, հանցագործության գործիքները կամ հանցանքի հետևանքով ձեռք բերված գործիքները։ Վերը նշված իրերը, առարկաները և գործիքները պետք է փոխանցվեն, եթե նույնիսկ հանձնումը չի կարող իրականացվել հանձնման ենթակա անձի մահվան կամ փախուստի պատճառով կամ հնարավոր որևէ այլ պատճառով։
2) Պայմանավորվող կողմը կարող է ժամանակավորապես հետաձգել սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված առարկաների և իրերի փոխանցումը մեկ այլ քրեական վարույթով քննություն կատարելու համար կամ կարող է դրանք փոխանցել՝ վերադարձնելու պայմանով։
3) Վերը նշված առարկաների և իրերի առնչությամբ պաշտպանվում են յուրաքանչյուր երրորդ անձի իրավունքները, և նման իրերն ու առարկաները վերադարձվում են հայցվող Պայմանավորվող կողմին։