Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Կալանքը մինչև հանձնման մասին հարցում ստանալը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Կալանքը մինչև հանձնման մասին հարցում ստանալը

1) Անհետաձգելի դեպքերում հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները կարող են գրավոր հարցում ներկայացնել պահանջվող անձին ժամանակավորապես կալանավորելու մասին Ինտերպոլի միջոցով կամ դիվանագիտական ուղիներով կամ, Պայմանավորվող կողմերի միջև առկա պայմանավորվածության համաձայն, ցանկացած ուղով:

Նման դեպքերում հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները պահանջվող անձի կալանավորման մասին որոշում են կայացնում իրենց ներպետական իրավունքին համապատասխան:

2) Հայցող Պայմանավորվող կողմը կալանավորման մասին հարցման մեջ հղում է անում դատավճռին կամ դատարանի որոշմանը կամ կալանքի մասին որոշմանը՝ նշելով, որ տվյալ անձի համար հանձնման մասին հարցում կներկայացվի, իսկ հանձնմանը վերաբերող փաստաթղթերն անհապաղ կտրամադրվեն հայցվող Պայմանավորվող կողմին:

3) Կալանավորված անձն ազատ կարձակվի, եթե հանձնման մասին հարցումը չստացվի անձի կալանավորման օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Դա չի արգելում հայցող Պայմանավորվող կողմին հետագայում ևս հարցում ներկայացնել և չի խոչընդոտում պահանջվող անձի հանձնմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։