Հոդված 3. Հանձնումից հրաժարվելը
Հոդված 3. Հանձնումից հրաժարվելը
Հանձնման մասին հարցումը մերժվում է, երբ`
1) անձը, որի համար հանձնման մասին հարցում է ներկայացվում, հայցվող Կողմի քաղաքացի է.
2) հանցանքը, որի համար հանձնման մասին հարցում է ներկայացվել, քաղաքական կամ ռազմական հանցագործություն է: Հանցանքի բնույթը որոշում է հայցվող Պայմանավորվող կողմը.
3) հանցանքը տեղի է ունեցել հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում կամ նշված Կողմի տարածքից դուրս, և այդ գործով դատավարության իրականացումը գտնվում է հայցվող Պայմանավորվող կողմի իրավազորության ներքո.
4) հանցանքը, որի համար հանձնման մասին հարցում է ներկայացվել, Պայմանավորվող կողմերից մեկի օրենքներին և կանոնակարգերին համապատասխան` օրենքով չի հետապնդվում, և (կամ) դատավճիռը ենթակա չէ կատարման.
5) հայցվող Պայմանավորվող կողմի օրենքներին համապատասխան` հանձնման մասին հարցման իրականացումը վնասում է նրա պետական ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը, հասարակական կարգին կամ բարոյական նորմերին կամ հակասում է իրավական հիմնարար սկզբունքներին:
Եթե հանձնման մասին հարցումը չի բավարարվում, ապա հայցող Պայմանավորվող կողմը տեղեկացվում է հանձնման մասին հարցման մերժման և մերժման հիմքերի մասին: