Հոդված 8. Հանձնումը հետաձգելը և ժամանակավոր փոխանցումը
Հոդված 8. Հանձնումը հետաձգելը և ժամանակավոր փոխանցումը
1) Հանձնման մասին հարցման վերաբերյալ որոշում կայացնելիս հայցվող Պայմանավորվող կողմը կարող է հետաձգել տվյալ անձի հանձնումը, եթե նա ցանկանում է քննություն անցկացնել տվյալ հանցանքից բացի այլ հանցանքին առնչվող գործով:
2) Հանձնումը հետաձգելու փոխարեն հայցվող Պայմանավորվող կողմը կարող է պահանջվող անձին ժամանակավորապես փոխանցել մյուս Պայմանավորվող կողմին՝ հիմք ընդունելով սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածում նշված իրավասու մարմինների միջև համաձայնեցված ժամկետները և պայմանները: