Հոդված 10. Մի քանի պետության կողմից միաժամանակ կատարվող հանձնման մասին հարցումը
Հոդված 10. Մի քանի պետության կողմից միաժամանակ կատարվող հանձնման մասին հարցումը
Եթե միևնույն կամ տարբեր հանցանքների առնչությամբ պահանջվող անձի հանձնման մասին հարցում է ներկայացվում միաժամանակ Պայմանավորվող կողմի պետության և այլ պետությունների կողմից, ապա հայցվող Պայմանավորվող կողմը գործի վերաբերյալ որոշում է կայացնում` հաշվի առնելով բոլոր հանգամանքները և, մասնավորապես, հանցանքի ծանրությունն ու կատարման վայրը, հարցումների ներկայացման համապատասխան ամսաթվերը, պահանջվող անձի քաղաքացիությունը և հետագայում մեկ այլ պետության հանձնելու հնարավորությունը: