Հոդված 12. Հանձնումն իրականացնելը
Հոդված 12. Հանձնումն իրականացնելը
1) Հայցվող Պայմանավորվող կողմը տեղեկացնում է հայցող Պայմանավորվող կողմին հանձնման մասին հարցման վերաբերյալ իր որոշման մասին:
2) Եթե Պայմանավորվող կողմերը համաձայնել են հանձնման շուրջ, ապա հայցվող Պայմանավորվող կողմը տեղեկացնում է հայցող Պայմանավորվող կողմին հանձնման վայրի և ժամանակի մասին, ինչպես նաև այն ժամանակահատվածի մասին, որի ընթացքում նախքան փոխանցումը հանձնման ենթակա անձը կալանավորված է եղել:
3) Եթե հանձնման ենթակա անձը սահմանված ժամկետում չի ընդունվել, ապա, սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, Պայմանավորվող կողմերը կարող են սահմանել նոր ժամկետ, որի ընթացքում հանձնման ենթակա անձը կարող է կալանքի տակ պահվել։ Ամեն դեպքում հանձնման ենթակա անձը չպետք է կալանքի տակ մնա 30 օրից ավելի՝ սկսած հանձնման համար սահմանված ժամկետի առաջին օրվանից:
Նման դեպքերում հայցվող Պայմանավորվող կողմը պարտավորված չէ հանձնման իր նախկին որոշմամբ և կարող է վերանայել նույն հանցանքի համար ներկայացված հանձնման մասին հարցումը:
4) Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը իրենից անկախ պայմաններում և հանգամանքներում չի փոխանցում կամ չի ընդունում հանձնման ենթակա անձին, ապա տվյալ Պայմանավորվող կողմը, համապատասխանաբար, տեղեկացնում է մյուս Պայմանավորվող կողմին այդ մասին: Նման դեպքերում Պայմանավորվող կողմերը սահմանում են հանձնման նոր ժամկետ: Սույն հոդվածի 3-րդ պարբերության դրույթները կիրառելի են նաև նոր ժամկետի դեպքում: