Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Հանձնման մասին հարցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Հանձնման մասին հարցումը

Հանձնման մասին հարցումը, որին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը, պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) հայցող մարմնի անվանումը.

2) հանցանքի կատարման օրվա դրությամբ` այն օրենքների հոդվածների և դրույթների տեքստերը, որոնց հիման վրա կատարված արարքը հայցող Պայմանավորվող կողմը համարում է հանցանք, ինչպես նաև դրա համար նախատեսված համապատասխան պատիժը.

3) հանձնման ենթակա անձի անունը, ազգանունն ու քաղաքացիությունը, առկայության դեպքում` նաև հայրանունը, ծննդյան ամսաթիվը, մշտական բնակության վայրը, տարբերակիչ նշանները, լուսանկարը, մատնահետքերը և տվյալ անձի նույնականացման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ.

4) այն հանցանքի մանրամասները, որի համար հանձնման մասին հարցում է կատարվել, հնարավորության դեպքում` հանցանքի կատարման ժամանակը և վայրը, դրա իրավական որակումը և օրենքի համապատասխան դրույթներին կատարված հղումները.

5) դատապարտման մասին վերջնական դատավճռի հաստատված օրինակը, ձերբակալման մասին որոշումը կամ դատարան ներկայանալու մասին ծանուցագիրը կամ հավասարազոր որևէ այլ փաստաթուղթ, պատժի արդեն իսկ կրած, ինչպես նաև մնացած ժամանակահատվածը, առկայության դեպքում` իրավասու մարմինների կողմից տրված` պատճառված վնասի կամ կորստի չափը սահմանող հավաստագիրը:

Եթե անձը, որի համար հանձնման մասին հարցում է ներկայացվել, ձերբակալված է, կամ նրա նկատմամբ կիրառվել են խափանման այլ միջոցներ, և հայցվող Պայմանավորվող կողմը պահանջում է որևէ լրացուցիչ տեղեկություն կամ պարզաբանում, ապա հայցող Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ Պայմանավորվող մյուս կողմը տրամադրի անհրաժեշտ տեղեկությունները կամ պարզաբանումը: Լրացուցիչ տեղեկությունը կամ պարզաբանումը սահմանված ժամանակահատվածում և առավելագույնը 30 օրվա ընթացքում չստանալու դեպքում հայցվող Պայմանավորվող կողմն ազատ է արձակում անձին, որի համար հանձնման մասին հարցում է ներկայացվել: Այնուամենայնիվ, վերը նշվածը չի խոչընդոտում հետագայում տվյալ անձի կալանավորմանը լրացուցիչ տեղեկությունը կամ պարզաբանումը ստանալուց հետո: Հանձնման մասին հարցումը պետք է կնքված լինի իրավասու մարմնի կնիքով և վավերացված լինի պաշտոնատար անձի ստորագրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։