Հոդված 22. Քաղաքացիների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության արգելումը
Հոդված 22. Քաղաքացիների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության արգելումը
1. Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության, այլ ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների լրագրողներին, խմբագրությունների անդամներին, ովքեր գրանցված են որպես թեկնածուներ, արգելվում են ընտրությունների լուսաբանումը և ռադիո ու հեռուստահաղորդումների վարումը:
2. Նախընտրական քարոզչության ժամանակ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին և աշխատակիցներին, ինչպես նաև զանգվածային լրատվության հանրային և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած միջոցների աշխատակիցներին արգելվում է իրենց վերապահված լիազորությունները (իրավունքները) գործադրել թեկնածուների միջև անհավասար պայմաններ ստեղծելու, կողմնակալություն ցուցաբերելու միջոցով քաղաքացիների կամքի ազատ արտահայտման վրա ներգործելու նպատակով: Թեկնածու առաջադրվելիս այդ անձինք զանգվածային լրատվության հանրային և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած միջոցներից օգտվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:
3. Թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելիս հրապարակումն իրականացնող զանգվածային լրատվության միջոցները, քաղաքացիները և կազմակերպությունները պարտավոր են նշել հարցումն անցկացրած կազմակերպության անվանումը, հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը, ինչպես նաև պատվիրատուին և այդ հարցման արդյունքները հրապարակելու ֆինանսավորման աղբյուրը: Քվեարկության օրվան նախորդող 7 օրվա ընթացքում, ներառյալ` քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, արգելվում է թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելը։
(22-րդ հոդվածը լրաց., խմբ. 19.03.99 ՀՕ-286, փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ., խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)