ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ: ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸԳլուխ 11 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 58. Քվեաթերթիկների վավերականությունը
Հոդված 58. Քվեաթերթիկների վավերականությունը
1. Սահմանված նմուշի քվեաթերթիկը համարվում է անվավեր, եթե`
1) մեկից ավելի թեկնածուների (կուսակցությունների) օգտին նշումներ է պարունակում.
2) մեկ թեկնածու քվեարկելու դեպքում միաժամանակ թեկնածուի օգտին և «դեմ եմ» բառերի դիմաց նշումներ է պարունակում.
3) չի պարունակում որևէ նշում.
4) պարունակում է ընտրողի ինքնությունը բացահայտող նշում.
5) ստորագրված չէ.
6) խախտված է սույն օրենսգրքի 57 հոդվածով սահմանված` քվեաթերթիկում նշում կատարելու կարգը:
2. Քվեաթերթիկը վավեր է, եթե ընտրողի մտադրությունը հստակ է և աներկբա, ինչպես նաև բացակայում են նշումներ, որոնք կարող են բացահայտել ընտրողի ինքնությունը:
(58-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286, լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, 22.12.06 ՀՕ-1-Ն)