Հոդված 48. Քվեարկության խցիկները
Հոդված 48. Քվեարկության խցիկները
1. Քվեարկության խցիկը պետք է կահավորված լինի այնպես, որ քաղաքացին կարողանա տեղամասային կենտրոնում ներկա գտնվող անձանցից գաղտնի լրացնել քվեաթերթիկը:
2. Քվեարկության խցիկում պետք է տեղադրվի սեղան, վրան` գրիչ: Քվեարկության խցիկը պետք է ունենա բավարար լուսավորվածություն:
3. Քվեարկության համար կահավորվում են խցիկներ` յուրաքանչյուր 750 ընտրողի հաշվով առնվազն մեկ խցիկ կամ մեկ սենյակ:.ուղղ
4. Քվեարկության խցիկները պետք է տեղադրվեն քվեաթերթիկների հատկացման սեղանների և քվեատուփի միջև ընկած տարածքում:
5. Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն 1 մետր հեռավորության վրա: Եթե քվեարկության խցիկը ամրացված է պատին, ապա 2 մետր հեռավորության վրա, իսկ դրա անհնարինության դեպքում` 1.5 մետր հեռավորության վրա, սահմանվում է համապատասխան գոտի՝ արգելափակիչ ժապավենով, որն ունի մեկ մուտք և մեկ ելք: Այդ գոտում քվեարկության խցիկների քանակից ավելի թվով ընտրողների գտնվելն արգելվում է:
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(48-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)