ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 13 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 65. Հանրապետության Նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները
Հոդված 65. Հանրապետության Նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 50 հոդվածի համաձայն` Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
2. Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:
3. Հանրապետության Նախագահի թեկնածու չեն կարող առաջադրվել և Հանրապետության Նախագահի թեկնածու չեն կարող գրանցվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն այլ պետության քաղաքացիություն:
(65-րդ հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-79-Ն)