ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 18 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ
Հոդված 88. Հանրապետության Նախագահի ընտրություն անցկացնելու ժամկետը
Հոդված 88. Հանրապետության Նախագահի ընտրություն անցկացնելու ժամկետը
1. Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ:
2. Հանրապետության Նախագահի ընտրության օրվա մասին հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` ընտրության օրվանից ոչ ուշ, քան 100 օր առաջ:
3. Հանրապետության Նախագահի ընտրության օրը հայտարարվում է ոչ աշխատանքային օր:
(88-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն)